ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ ՌԴ-ն կարող է ուժեղացնել իր զորքերն արևմտյան սահմանին` ի պատասխան Լեհաստանում ԱՄՆ-ի ներկայության ուժեղացմանը:
Ավելի վաղ Լեհաստանի ՊՆ ղեկավար Մարիուշ Բլաշակն ասել էր, որ ԱՄՆ-ի զորքերը կտեղակայվեն Լեհաստանի 6 կետերում, հիմնականում` արևելյան սահմանի մոտ:
Ըստ Ջաբարովի` Լեհաստանն իր տարածքից ՌԴ-ին հարվածելու դեպում կդառնա պատասխան հարվածի թիրախ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48562