Նեղացե՞լ է. Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում.


«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ, վստահ եղեք` քիչ չի թվա, և շատերն են տխրելու ու շատ են տխրելու:

Տեղեկացնում եմ նաև, որ դադարեցրել եմ “Ճշմարտության պահը” հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա մատուցել ձեզ մակարդակով քննարկման ու բանավեճի կուլտուրա:

Առջևում երկար ճանապարհ ունենք,վաղվա օրը լի է հաղթանակներով…»,- գրելէ Ուրիխանյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48511