Վլադիմիր Զելենսկու Ուկրաինայի նախագահ ընտրվելը Դոնբասի հիմնախնդրի կարգավորման նոր հնարավորություններ է ստեղծում, ինչը հանգուցային քայլ է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու համար:
Այս մասին Twitter-ում գրել Է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը:
«Մենք այսօր հանդիպեցինք Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քուրտ Վոլքերի հետ՝ Ուկրաինայի շուրջը բանակցությունները քննարկելու համար եւ համաձայնեցինք, որ նախագահ Զելենսկու ընտրվելը Դոնբասում խաղաղության հասնելու նոր հնարավորություններ է ստեղծում, ինչը հանգուցային քայլ է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման համար, բայց չափազանց կարեւոր է, որ Ռուսաստանն իր ավանդը ներդնի եւ դրան մասնակցի լրջորեն»,- հայտարարել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48464