Չկան հիմքեր կարծելու, որ ԱՄՆ-ը կվերադառնա Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրի կատարմանը: Մոսկվան ելնում է այն բանից, որ պայմանագիրը կդադարի գոյություն ունենալ: Այդ մասին ՌԴ Պետդումայում ելույթում ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
«ՌԴ նախագահը որոշում է կայացրել դադարեցնել համաձայնագրի կատարումը: Ռուսաստանը, դրանից, շեշտում եմ, դուրս չի եկել: Երբ կլրանա պայմանագրի 15-րդ հոդվածով սահմանված 6-ամսյա ժամկետը, ամերիկացիների կողմից համապատասխան իրազեկումից հետո պայմանագիրը կդադարի գոյություն ունենալ»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48459