2020 թվականի ընտրություններում ամերիկացիների մեծամասնությունն ավելի շուտ կաջակցեր դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին կամ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, քան գործող նախագահ Դոնալդ Թրամփին:
Հարցման արդյունքներով՝ մասնակիցների 44 տոկոսը հայտարարել է, որ ավելի շուտ կաջակցեր Բայդենին, այլ ոչ թե Թրամփին, եթե ընտրություններն անցկացվեին այսօր: Ընդ որում՝ այս հարցման ընթացքում Թրափմի օգտին արտահայտվել է 33 տոկոսը:
Թրամփին ու Սանդերսին համեմատելիս՝ Սանդերսի օգտին արտահայտվել է հարցման մասնակիցների 42 տոկոսն այն դեպքում, երբ գործող նախագահին օգտին՝ 32 տոկոսը: Երկու հարցի դեպքում էլ հարցվածների շուրջ քառորդ մասը չի կարողացել ստույգ պատասխան տալ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48405