Փաշինյանը կմոռանա իր անցյալը՞. պատգամավորի առաջարկը դժգոհության ալիք է բարձրացրել

Ազգային Ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ, որը նախատեսում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ նույնիսկ կալանքով:


Ըստ նախագծի, առաջարկվում է, որ իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:


Բացի այս, իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, եթե բացակայում են քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)`պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով:


Երեկվանից այս նախագծի շուրջ բուռն կրքեր են եռում, սոցիալական ցանցերի օգտատերերը կոչ են անում պատգամավորին, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին չգնալ այս ճանապարհով, որը տանում է դեպի վերջնական բռնապետություն: Ի վերջո, հենց ինքը՝ Փաշինյանը, տարիներ շարունակ քննադատել է իշխանության ներկայացուցիչներին, լինելով թե՛ լրագրող, թե՛ ԱԺ պատգամավոր:


Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ ինչպես Սերժ Սարգսյանը սահմանադրություն պատրաստեց Նիկոլ Փաշինյանի համար, այնպես էլ վերջինիս պատգամավորները նվեր են պատրաստում հաջորդ իշխանության համար.


«Փաստորեն քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբազվել է Նիկոլ Փաշինյանը, ինչով զբաղվել են բնապահպանները, Մաշտոցի պուրակի ակտիվիստները, Էլեկտրիկ Երևան, 100 դրամ շարժումները, որոնց մի մասն այժմ խորհրդարանում ու կառավարությունում է՝ դեռ։


Հաջորդ փուլում կխստացվի հանրահավաքների մասին օրենքը և խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներ կմտցվեն։


Այս ամենը կանխատեսվում էր, սակայն իմքայլականները չեն հավատում, որ ոչ հեռավոր ապագայում այդ օրենքներն իրենց դեմ են աշխատելու, որովհետև նորից բարիկադների մյուս կողմում են հայտնվելու։


Ի տարբերություն նախկին ժամանակների, այս ամենն արվում է ժողովրդի անունից, այնպես որ ապագայում ոչ ոք չի կարողանալու այդ օրենքների դեմ բողոքել»,- նշում է Դանիելայնը։


Նա նաև զուգահեռ անցկացրեց այս նախագծի և ներդրված այն թեզի միջև, որ քանի որ կա հակահեղափոխության վտանգ, ապա պետք է մի կողմ դնել դեմոկրատիա խաղալը և պետք է ամրապնդել իշխանությունը։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48374

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel