Իրավապաշտպանը դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ Փաշինյանի սպառնալիքների հետ կապված

«Առողջ Հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված:


ՀԿ լրատվական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է.


«Այսօր «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժին առ այն, որ ՀՀ քաղաքացի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնության հանրային կոչեր է հնչեցրել մասնավորապես սևազգեստ անձանց, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու վերաբերյալ։


Մարինա Խաչատրյանը, հանդիսանալով Նիկոլ Փաշինյանի գաղափարական և քաղաքական ընդդիմախոս և հաշվի առնելով երեկ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ քաղաքական ընդդիմախոս անձի ձերբակալության փաստը, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հանրային սպառնալիքը համարում է իրատեսական և ուղղված նաև իր անձի դեմ։


Լիահույս ենք, որ ՀՀ Ոստիկանությունը կգործի բացառապես օրենքի շրջանակներում։ Իսկ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, պատասխանատվություն դրսևորելով, բացատրություն կտա իր կատարած հայտարարությունների համար` միաժամանակ ի սպառ բացառելով հետագա բռնության կոչեր հնչեցնելը»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48372