Վրաստանը կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին: Այդ մասին Գաբալայում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիան:
Նրա խոսքով` Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարներն այսօր քննարկել են տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր:
«Մենք հանդիպման ընթացքում հաստատել ենք միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը»,- հավելել է նա:
Ըստ Իզորիայի` Գաբալայում կայացած հանդիպումը կարևոր էր «իրենց ժողովուրդների անվտանգության ապահովման» տեսանկյունից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48342