ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն երբեք չեն կրել կլիենտ-պատրոն բնույթը:
Հարաբերություններն եղել են կայուն մինչև 2016 թ.-ը, երբ Թուրքիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջման անհաջող փորձ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ստանիսլավ Բիշոկը:
Նա նշել է, որ հեղաշրջման ընթացքում ԱՄՆ-ի դիրքորոշումը խաթարել է Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:
Ըստ նրա, Անկարան C-400 գնելով ՌԴ-ից ելնում է երկու պատճառներից մեկը. գին-որակ հարաբերակցություն, երկրորդ՝ Անկարան ցանկանում է ցուցադրել իր անկախությունը ՆԱՏՕ-ի ներսում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծին:Պատճառը ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումն է։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48329