Այսօր հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձությունները կարող են կապված լինել ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի հետ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:
Նա նշել է, որ ՀՀ-ին ձեռնտու է հնարավորինս շուտ սկսել ռազմական գործողությունները, քանի որ Ադրբեջանն արագ տեմպերով ավելացնում է իր ռազմական ներուժը:
Նրա խոսքով, եթե ՀՀ-ն ավելի շուտ սկսի պատերազմ, ապա Երևանն այդ դեպքում ավելի մեծ շանսեր կունենա պատերազմում: Այդ դեպքում ՀՀ-ի ձեռքում է լինելու նախաձեռնությունը:
Ըստ նրա, եթե պատերազմը սահմանափակվի Ղարաբաղի տարածքով, ապա ոչ ՌԴ-ն, ոչ Արևմուտքը ՀՀ-ին աջակցություն չեն ցուցաբերի՝կսահնամափակվեն միայն կողմերին խաղաղության կոչեր անելով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48261