Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է ԼՂ հարցով բանակցությունները տապալելու մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «հայկական կողմի դիվերսիայի» հետևանքով ադրբեջանցի զինծառայողի մահվան առնչությամբ:


Հայտարարությունում ասվում է, որ երկու երկրների արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպման նախօրեին հայկական կողմի իրականացրած «հերթական արյունահեղ գործողությունը» տապալում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները և նպաստում տարածաշրջանում լարվածության աճին:


«Մենք ընդգծում ենք, որ այս սցենարի իրականացման ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի և այդ երկրի կառավարության վրա է»,- ասված է հաղորդագրությունում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48184