Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:


«Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ»,- ասվում է շնորհավորական ուղերձում։


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին մաղթել է քաջառողջություն, իսկ երկրին՝ հետագա առաջընթաց և բարօրություն։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48158