Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեդիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-13-ը պաշտոնական այցով կլինի Շվեդիայում:


ԱԺ-ից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է Արարատ Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ, Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի, Արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, Միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ:


ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ուփսալայի համալսարան, կհանդիպի Ուփսալայի նահանգապետ Գորան Էնանդերի, ինչպես նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:


Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Արման Աբովյանը եւ Աննա Կոստանյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48141