Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց մասնակի բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը։
Դատարանն արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը, իսկ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժեց։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ 2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։ Քոչարյանի պաշտպաններն այս որոշումը բողոքարկել են դատախազին, բողոքը մերժվել է, որից հետո նրանք դիմել են դատարան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48119