ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է, որն արժանի է դրան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Մեր բնակչության ավելի քան 80 տոկոսը պաշտպանում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը»,- նշել է նա:
Վարչապետը նաեւ նշել է, թե հասկանում է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը տեղի չի ունենա մեկ օրվա ընթացքում, այն կախված է աշխարհաքաղաքական համատեքստից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48114