Կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները կրկին դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրանց պնդում են, որ Գրիգորյանին խոչընդոտում են պատշաճ բուժօգնություն ստանալ և այսպիսով նրան խոշտանգման են ենթարկում։ Այս մասինՎերաքննիչ քրեկան դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավորի պաշտպան Արսեն Մկրչյանը։
«Առավոտյան տեսակցել եմ պաշտպանյալիս, նրա վիճակը ծանր է»,- ասաց պաշտպանը։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է, նա շնչում է թթվածնային դիմակի օգնությամբ:
Հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել էին «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Պաշտպանները հայտարարել էին, որ այդ տեղափոխությունը եղել է առանց բժիշկների համաձայնության և հայտարարել, որ այդ ամենի արդյունքում Գրիգորյանը կարող է կոմայի մեջ ընկնել:
Նախորդ գիշերը նրա վիճակը կտրուկ վատացել էր և Գրիգորյանին տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48112