ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հանդիպման ժամանակ չեն քննարկել ղարաբաղյան կարգավորման հիմնախնդիրը, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել։ Երեկ խոսակցությունը տեղի է ունեցել շատ հանգամանալիորեն, երկկողմ հարաբերությունների եւ առեւտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են նախօրեին Սանկտ Պետերբուրգում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48107