«Գազպրոմ նեֆտը» սկսել է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով

«Գազպրոմ նեֆտ»-ը սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով և մտադիր է շուտով ռուբլիով հաշվարկի անցնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմ նեֆտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը:


«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, նա նշել է, որ ընկերության պայմանագրերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի անցնել յուանի կամ եվրոյի, ու մատակարարումների մի մասը, համապատասխանաբար, հաշվվում է այդ արժույթով։


«Ավելին՝ այս տարվանից մենք սկսել ենք Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով և մեր ծրագրերում է մոտ ապագայում ռուբլիով մատակարարումների անցնել ԵԱՏՄ-ի շրջանակներում», - ասել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48099