Վաշինգտոնը ցանկանում է համոզել Մոսկվային աջակցել Իրանի հարցում

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանը կարող է ավելի համաձայնողական լինել, քան նախկինում, մերձավորարեւելյան տարածաշրջանում Իրանի ազդեցության առումով, որն անհանգստացնում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին. տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյային։

Անցած շաբաթ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Ջոն Բոլթոնը՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, կհանդիպի իսրայելցի եւ ռուս գործընկերների հետ Երուսաղեմում։

Թրամփի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան, որը խոսել էր լրագրողների հետ անանունության պայմանով, հանդիպումն «աննախադեպ դիվանագիտական կարեւորություն ունեցող» է անվանել Սիրիայում իրավիճակի քննարկման համար։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48028