Իրանագետ. Իրանի տնտեսությունը գտնվում է կոլապսի նախաշեմին

Իրանում տնտեսությունն այժմ գտնվում է կոլապսի նախաշեմին: Վերջին երեք ամսվա ընթացքում իրանական նավթի արտահանումն օրական 2.5 միլիոն բարելից նվազել է մինչև 1.5 միլիոնի: Նավթն Իրանի արտահանման գլխավոր ապրանքն է և դրանով է համալրվում իրանական բյուջեն: Այդ մասին հայտարարել է իրանագետ Վլադիմիր Մեսամեդը:


Նա նշել է, որ իրանցիներն այժմ իրենց պահում են, ինչպես շրջապատված ամրոցում:


Ըստ նրա, իրանցիները շատ են խոսում իրենց ռազմական հնարավորությունների մասին, սակայն Իրանը չունի այն ռազմական ներուժը, որը կարող է համեմատվել ԱՄՆ-ի ռազմական ներուժին:


Իրանագետի խոսքով, Իրանն այս պահին չունի այնպիսի հրթիռներ, որոնք կարող են դիմակայել Իսրայելի ու ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգերին, բացի այդ, նրանք չունեն նորմալ ավիացիոն տեխնիկա՝նախկինում այն մատակարարվում էր ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47989