Իրանական միջուկային գործարքի հարցով համատեղ հանձնաժողովի հանդիպումը հնարավոր է տեղի ունենա հունիսի երկրորդ կեսին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Նա նշել է, որ հանդիպման նպատակն է լուծում գտնել: «Մեր գլխավոր խնդիրներից է հասկանալ` ինչ և ինչպես պետք է անել, որպեսզի Իրանը հնարավորություն ունենա շարունակելու արտահանել իր նավթը և դրանից ստացած գումարը երկիր վերադարձնել»,-ասել է Ռյաբկովը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47979