ՀՀ-ն պատրաստ է ցանկացած զարգացման. ՊՆ խոսնակը՝ Նախիջևանում զորավարժությունների մասին

Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին:


«Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,- գրել  է նա։


Հիշեցնենք, հունիսի 7-11-ը Նախիջևանում անցկացվելու են «Անսասան եղբայրություն-2019» նշանաբանով   թուրք-ադրբեջանական մարտավարական նշանակության զորավարժությունները:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47965