Պետք լինի՝ Սերժ Սարգսյանին էլ կհրավիրենք. «Ապրիլյան քառօրյայի» հանձնաժողովի անդամ

Ապրիլյան պատերազմի հանգամանքնները քննող հանձնաժողովը հունիսի 4-ին անդրանիկ նիստը կգումարի, կհստակեցվի հանձնաժողովի օրակարգը: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը։


«Քննելու ենք Ապրիլյան պատերազմի հետ կապված հանրությանը հուզող բոլոր հարցերը: Եթե անհրաժեշտություն լինի բոլորն էլ կկանչվեն, անգամ՝ նախկին նախագահը», - ասել է Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։ «Որևէ մեկին կանչելու կաշկանդվածություն չունենք՝ ներկա, թե նախկին։ Քննելու ենք ամբողջ գործընթացը։ Եթե անհրաժեշտություն լինի Սերժ Սարգսյանին հրավիրել, ապա կհրավիրենք։ Հիմա ենթադրություններով չխոսենք», - նկատել է Կարապետյանը։


Վերջինս ընդգծել է՝ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կաշկանդված չի լինի հրավիրել նաև Արցախի Հանրապետության պաշտոնյաների։


«Կարծում եմ՝ ԱՀ մեր գործըներները ևս շահագրգռված են Ապրիլյանի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստանալ։ Այս մասին նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակն է հայտարարել, այստեղ որևէ խնդիր չունենք»,-ասել է նա։


Խոսելով հանձնաժողովի աշխատանքների մասին՝ պատգամավորն ասել է, որ կարող են քննարկվել պետական գաղտնիք պարունակվող հարցեր, հետևաբար դրանց քննարկումը հրապարակային չի լինի, միևնույն ժամանակ Կարապետյանը վստահեցրել է՝ թույլատրելի մաքսիմալ չափով հանրությանը կներկայացվեն արդյունքները։


2016 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։


Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47924

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online