ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել են մի շարք նախարարների տեղակալներ։
Այդպես, Իրինա Ղափլանյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։
Գեղամ Վարդանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։
Արայիկ Խզմալյանը, Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը նշանակվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ։
Ավագ Ավանեսյանը, Արտակ Քամալյանը նշանակել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ։
Հակոբ Վարդանյանը, Բագրատ Բադալյանը և Լիլիա Շուշանյանը նշանակվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47894