«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ օրերս Հատուկ Քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Տեղեկությունը թերթի հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը չի մեկնաբանել՝ նշելով, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում:
«Մեր աղբյուրի տեղեկություններով, սակայն, հարցաքննությունը մի քանի ժամ է տեւել, տրվող հիմնական հարցերն էլ վերաբերել են Ծառուկյանի թիկնազորի ներգրավվածությանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ եւ Ծառուկյանի կողմից Մարտի 1-ի ժամանակ ծախսված որոշակի գումարներին»,- գրում է թերթը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47892