Պրահայի քաղաքային դատարանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել: Այս մասին հաղորդում է չեխական Tyden.cz կայքը:
Արտահանձնման վերջնական որոշումը պետք է կայացնի երկրի արդարադատության նախարարը:
Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին, նրա մոտ հայտնաբերվել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:
Սերժ Սարգսյանի եղբորորդին 2018 թվականի ամառվանից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Դեկտեմբերին նրա արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա:
Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի անօրինական պահման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47875