Ադրբեջանը, Վրաստանն ու Ուկրաինան ցանկանում են ստեղծել համատեղ երկաթգծային ուղղություն, որը կապելու է Եվրոպան ու Չինաստանը:
Կողմերը ցանկանում են բացել այդ ուղղությունն արդեն 2020թ.-ին:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Լավրենյուկը, Կիևը, Թբիլիսին ու Բաքուն բանակցություններ են վարում գնացքների վերջնական սխեման պարզելու համար, որոնք Չինաստանից՝Կասպից ծովով պետք է հասնեն Ուկրաինա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47835