Թրամփը պահանջել է Ռուսաստանից` դադարեցնել հարվածներ հասցնել Իդլիբում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում գրել է, որ խոսակցություններ կան, որ ՌԴ-ն, Սիրիան և Իրանը հարվածներ են հասցնում սիրիական Իդլիբ նահանգում և պահանջել կանգ առնել:


«Ո՞րն է նպատակը, ի՞նչ է դա ձեզ տալու: Վերջ տվեք»,-գրել է նա:


Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Իդլիբում և հիշեցրել, որ 7 ամիս առաջ զգուշացրել է, որ ավիահարվածներ կհասցնի Սիրիայում քիմիական զենքի կիրառման համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47822