ԱԱԾ-ն բացահայտել է Սամվել Բաբայանի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը

ԱԱԾ-ն բացահայտել է Սամվել Բաբայանի համակիրների մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին այսօր հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։


Նա հորդորել է սպասել, օրվա մեջ կառույցը հանդես կգա մանրամասներով: Մինչ այդ Վաբեցյանը տեղեկացրեց, որ երկու խումբ մարդկանց միջեև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում վեճ է եղել


«Շրջանակը պարզ է, որևէ դավադրություն կամ այլ նման բան պետք չէ ման գալ»,- հավելեց Վանեցյանը։


Հիշեցնենք, ավելի վաղ Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ, որով մեղադրել էր Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին գիշերը Բաբայանի համակիրների վրա հարձակվելու համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47669