ԱՄՆ կոնգրեսի իրավաբանական հանձնաժողովի ղեկավար Ջերոլդ Նադլերը հայտարարել է, որ ներկայացուցիչների պալատում հավանական են համարում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթը:
«Կոնգրեսը ստիպված է արձագանքել հանցագործություններին, ստին և նախագահ Թրամփի այլ արարքներին, և մենք դա կանենք»,-ասել է Նադլերը։
Նա ընդգծել է, որ ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել՝ անգամ ԱՄՆ նախագահը։ Նադլերը նշել է, որ Կոնգրեսը դիտարկում է գործողությունների բոլոր տարբերակները։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47655