ԱՄՆ-ի կողմից Իրան լայնածավալ ներխուժման սցենարը քիչ հավանական է, Թրամփի վարչակազմը չի գնա այդպիսի մերձավորարևելյան ավանտյուրայի: Իրավիճակի ապակայունացումը վտանգներ կստեղծի ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների համար: Այդ մասին հայտարարել է փորձագետ Կոնստանտին Բլոխինը:
Նա նշել է, որ Թրամփը դեմ է Իրան լայնածավալ ներխուժմանը, քանի որ, ըստ Թրամփի, ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում մինչ այդ արդեն իսկ ծախսել է 7 տրիլիոն դոլար: Նոր պատերազմը ճահիճ կդառնա ԱՄՆ-ի համար:
Ըստ նրա, ԱՄՆ-ն կշարունակի ճնշել Իրանին, սակայն լայնածավալ ներխուժման գործը չի հասնի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47645