Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի մոտ ժամանակներս Բաքվում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին ասվում է Մակրոնի նամակում` հղված Ալիևին` Մայիսի 28-ի կապակցությամբ:
Ըստ կայքի` Մակրոնն նաև ընդգծում է, որ Փարիզը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, Ֆրանսիաի` որպես ԵԱՀԿ համանախագահ երկրի, վճռական, անկողմնակալ հավատարմությունը բանակցությունների ճանապարհով ԼՂ համակարտության երկարատև և արդար կարգավորման պարտավորությանը»,-ասվում է նամակում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47635