ԵԱՏՄ երկրները պետք է հրաժարվեն պրոտեկցիոնիստական որոշումներից և տնտեսության մեջ սահմանափակումներից: Այդ մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Լուկաշենկոն ասել է, որ դա է միության անդամ երկրների տնտեսությունների հաջող զարգացման գրավականը: «Այդ դեպքում խնդիրներ չեն լինի նաև նոր երկրների ներգրավման հարցում` առանց հորդորի նրանք կգան միություն»,- ասել է Բելառուսի առաջնորդը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47617