Թրամփը նամակ է հղել Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում իր աջակցությունն է հայտնել երկրում տնտեսական բարեփոխումներին, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումներ ներգրավելուն և նորարարությունները խրախուսելուն:


«Ադրբեջանի տնտեսական հաջողությունը կաջակցի ամբողջ տարածաշրջանում կայունությանը»,- նշվում է Թրամփի նամակում:


Նա նաև ընդգծում է, որ Ադրբեջանը նավթագազային արդյունահանման և «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման հաշվին կայունություն է բերում միջազգային էներգետիկ շուկա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47604