Չի զանգել, չի հանդիպել. Գագիկ Ծառուկյանը՝ Քոչարյանի մասին

Քոչարյանին չեմ զանգել, նրա հետ չեն հանդիպել. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ երկրորդ նախագահի կալանքից ազատ արձակվելուց հետո հանդիպել է վերջինիս հետ:  


Հարցը՝ բացառո՞ւմ է նա համագործակցությունը Քոչարյանի հետ այս փուլում, Ծառուկյանին նյարդայնացրերց. «Մենք հարյուր անգամ ասել ենք, անընդհատ նույն հարցը տալիս եք»:


Հաջորդ հարցը՝ ինչո՞ւ է նա խուսափում Քոչարյանի հետ հանդիպելուց. «Իչո՞ւ եմք խուսափում, ինչի՞ց ենթադրեցիք: Եթե մենք կապ չունենք, ինչի՞ մասին է խոսքը»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47600