ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքել է ԶԼՄ-ների տարածած լուրերն առ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, չի մասնակցել պաշտոնական ճաշին և, չեղարկելով մի շարք միջոցառումներ, վերադառնում է Հայաստան։
Մասնավորապես, գրվել էր, որ վարչապետը չեղարկվել է Նուր-Սուլթանում Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը:
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետը մասնակցել է ղեկավարների համար նախատեսված պաշտոնական ճաշին, իսկ այժմ ընթանում է այցը դեսպանատուն։ Նախատեսված որևէ միջոցառում չի չեղարկվել»,- ասել է Վլադիմիր Կարապետայնը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47594