Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարավորությունը, եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի դեմ գործող պատժամիջոցները և հրաժարվի Իրանին ճնշելու քաղաքականությունից:
«Ցանկացած պահի, երբ նրանք դադարեն ճնշել իրանական ազգին, հրաժարվեն իրենց պատժամիջոցներից և հավատարիմ լինեն իրենց պարտավորություններին, կարող են վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, որը հենց իրենք են լքել: Այդ ուղին նրանց համար փակ չէ»,-ասել է Իրանի նախագահը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47593