Պուտինի հետ հանդիպումը չի կայացել. Փաշինյանը շտապ վերադառնում է Հայաստա՞ն (թարմացված)

Րոպեներ առաջ Ղազախաստանի մայրաքաղաք Նոր Սուլթանում ավարտվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Ղրղզստանի ղեկավարները։ Համաժողովի մասնակիցներին դիմավորել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։

Նիստից հետո ԶԼՄ-ների առաջ կարճ հայտարարությամբ հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵՏՀ կոլեգաիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ուշագրավն այն է, որ հայտարարությունից հետո նախատեսված էր պաշտոնական ճաշ՝ ի պատիվ ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունների, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկություն չի հայտնել մասնակցել պաշտոնական ճաշին։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հնարավոր երկկողմ հանդիպմանը, ապա այն եւս չի կայացել։

Նիստից հետո նախատեսված էր հայկական պատվիրակության այցը ՂՀ-ում՝ ՀՀ դեսպանություն, որտեղ պետք է տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ գործարարների հետ։ Սակայն ինչպես հայտնում է Irakanum.am-ը այս հանդիպումը եւս չեղյալ է համարվել, եւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։


Փաշինյանի այս որոշումը հանկարծակի է եղել, ինչից զարմացած են նաեւ նրան ուղեկցողները։


Նշենք նաև, որ նախօրեին Ղազախստանի առաջն նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին հանձնել է իր անվան շքանշան՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորման հնգամյակի կապակցությամբ: Սակայն ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, բացառություն է կազմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում անունը համապատասխան հրամանագրում չի եղել:


***


Քիչ անց հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է չընդհատել իր այցը Ղազախստան և ժամանակից շուտ չվերադառնալ Երևան: Ինչպես հայտնում են Ղազախստանից հայաստանցի լրագրողները, օրակարգով նախատեսված հանդիպումները կկայանան:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47579