«Ես պատրաստ եմ նույնիսկ այս կառավարության պայմաններով ներգրավվել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացով»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Նրա խոսքերով` պետք է անցկացվեն հիմնարար բանակցություններ, երկու կողմերը պետք է հաշվի առնեն միմյանց շահերը: Ինքը՝ Սահակաշվիլին, պատրաստակամություն է հայտնել անմիջապես ընդգրկվել Դավիթ Գարեջիի շուրջ ընթացող բանակցություններում` անգամ չունենալով պաշտոն` լուծել հիմնախնդիրը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47562