Բոլորը պետք է ենթարկվեն «վեթթինգ»-ի, այդ թվում՝ ԱԱԾ-ն եւ նրա տնօրենը. Վանեցյան

Հայասանի բոլորը պետք է ենթարկվեն «վեթթինգ»-ի, այդ թվում ԱԱԾ-ն, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ԱԱԾ ղեկավարը: Այս մասին մայիսի 28–ին Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։


Ավելի վաղ դատաիրավական համակարգում «վեթթինգ» (զտում) իրականացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռության քննադատները նշում էին, որ մոտեցումը խիստ ընտորաղական է: Նրանք պնդում էին՝ պետք է ենթարկվեն «վեթինգ»-ի նաեւ բոլոր իրավապահ կառռույցենրը՝ ոստիկանությունը, քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, դատախազությունն ու ԱԱԾ-ն:


Հարցին, թե մտավախություն չունի՞, որ «վեթթինգ»-ի արդյունքում ջրի երես դուրս կգան նախորդ իշխանությունների հետ ունեցած իր ունեցած կապերը՝ հաշվի առնելով, որ նախկին համակարգում է աշխատել, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ի՞նչ կապեր ունեմ, որ ջրի երես դուրս չի եկել, կա՞ էստեղ մի հոգի, ով նախկին համակարգում չի աշխատել, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը»։


Մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հորդորով քաղաքացիներն արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը եւ ելքերը։


Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի:


Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47511