Ստանիսլավ Զասը այսօր կժամանի Հայաստան. ԱԳՆ

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը այսօր կժամանի Հայաստան: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Ի շարունակություն Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը, այսօր Հայաստան է այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը», - մասնավորապես ասել է նա:


Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունն առաջադրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թ. հունվարի 1-ից: Որոշումը կայացվել է Բիշքեկում ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ:


Հիշեցնենք, որ  դեռ փետրվարին Զասը հայտարարել էր, որ առաջարկել է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայկական կողմին հարմար ցանկացած պահի, սակայն պատասխան չի ստացել: Այդ պահի դրությամբ ՀԱՊԿ մնացած անդամ-պետությունները Բելառուսի թեկնածուին իրենց աջակցությունը արդեն հայտնել էին: 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47484