Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսքոնթիին եւ Էնդրյու Շոֆերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Այս մասին Twitter-ում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, համանախագահները Երեւանում են տարածաշրջանային այցի շրջանակում։ Նրանք կայցելեն նաեւ Ստեփանակերտ եւ Բաքու։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47471