Եվրամիության մայրամուտը. Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են եվրասկեպտիկները

Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են եվրասկեպտիկ կուսակցությունները: Կիրակի օրը Եվրամիության երկրներում Եվրախորհրդարանի ընտրությունների վերջին օրն էր:


Ֆրանսիայում, էքզիթ փոլի տվյալներով, հաղթել է Մարին Լը Պենի ղեկավարած «Ազգային միասնություն» կուսակցությունը, որը ստացել է քվեների շուրջ 24 տոկոսը՝ 2 տոկոսով ավելի, քան նախագահ Էմանյուել Մակրոնի «Առա՛ջ Հանրապետություն» կուսակցությունը: Երրորդ հորիզոնականում կանաչներն են:


Մեծ Բրիտանիայում ընտրություններում առավել մեծ թվով ձայներ է ստացել Նայջել Ֆարաժի գլխավորած Brexit նոր կուսակցությունը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը կտրականապես դեմ է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուն:


Մեծ Բրիտանիայի երկու առաջատար կուսակցությունները՝ լեյբորիստներն ու պահպանողականները, 2014-ի ընտրությունների համեմատ մեծ թվով ձայներ են կորցրել, ընդ որում, իշխող պահպանողականները հայտնվել են հինգերորդ տեղում:


Ֆրանսիայում ավելի վաղ Լը Պենը հայտարարել էր, որ այս ընտրությունը գործող նախագահի վստահության հանրաքվեն է: Երեկ գիշեր՝ էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո, Լը Պենը հայտարարել է, թե Մակրոնը պետք է լուծարի Ֆրանսիայի խորհրդարանը:


Ի դեպ, Լը Պենի ղեկավարած կուսակցությունը նաև անցած անգամ՝ 2014 թվականին էր հաղթել Եվրախորհրդարանի ընտրություններում, բայց այն ժամանակ Մակրոնի ղեկավարած խմբակցությունը դեռ չկար: 2017 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը հաղթել էր Լը Պենին՝ հավաքելով 66 տոկոսից ավելի ձայն:


Մարին Լը Պենը հայտնի է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակից եւ ժամանակին կողմ էր արտահայտվում Եվրամիության կազմից Ֆրանսիայի դուրս գալու օգտին: Այնուհետեւ սակայն փոքր ինչ փոխեց իր կարծիքը:


Եվրոպացիները նախօրեին ընտրում էին Ստրասբուրգում տեղակայված 751-տեղանոց Եվրախորհրդարանի պատգամավորներին:


Գերմանիայում անցկացված ընտրություններում, ինչպես և ակնկալվում էր, հաղթել է կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը՝ հավաքելով 28 տոկոսից ավելի ձայն, ինչը, սակայն, այս կուսակցության ամենավատ ցուցանիշն է:


Այն, որ Մեծ Բրտանիայում տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրություններ, պարզ դարձավ միայն այս տարվա ապրիլին, երբ Թերեզա Մեյի գլխավորած կառավարությունը չկարողացավ խորհրդարանում անցկացնել ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի պայմանները մինչև մարտի 29-ը՝ Brexit-ի համար սահմանված օրը, և ստիպված եղավ խնդրել երկարաձգել վերջնաժամկետը:


Բրիտանիան շարունակում է մնալ Եվրամիության անդամ մինչեւ հոկտեմբերի 31-ը, սակայն կարող է ավելի վաղ դուրս գալ միությունից, եթե, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից արդեն երեք անգամ մերժված համաձայնագիրը, այնուամենայնիվ, ընդունվի:


Եվրախոչհրդարանի ընտրություններն անցկացվել են ԵՄ անդամ 28 պետություններում: Այս ընտրություններում կանխատեսում էին աջ-պոպուլիստական ուժերի հաղթանակը, որոնք վերջին տարիներին ընդլայնել են իրենց ազդեցությունը Եվրամիության շատ երկրներում: Այդ կուսակցությունները հաջողություն ունեցան, սակայն, ըստ էության, մեծամասնություն Եվրախորհրդարանում չեն կազմի, հայտնում է «Բի-բի-սի»-ն:


Այն երկրներում, որտեղ այդ կուսակցությունները իշխանություն ունեն, իսկ դրանք Իտալիան, Հունգարիան ու Լեհաստանն են, Եվրախորհրդարանի ընտրություններում զբաղեցրել են առաջին տեղը: Սակայն Ֆրանսիայում Լե Պենի կուսակցությունը զբաղեցրեց առաջին տեղը՝ առաջ անցնելով Մակրունի կուսակցությունից:


Հունաստանում առաջին տեղւ զբաղեցրեց «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը՝ ստիպելով վարչապետ Ալեքսիս Ցիպրասին հայտարարել արտահերթ խորհրդարանկան ընտրությունների մասին:


Միեւնույն ժամանակ Նիդերլանդներում ու Դնիայում եվրասկեպտիկ ուղղության կուսակցությունները պարտվել են: Էստոնիայում ЭКРЕ կուսակցությունը չորրորդ տեղում է եւ ոչ մի պատգամավորական մանդատ չի ստանա: Իսպանիայում ու Պորտուգալիայում իշխող ձախ-կենտրոնամետ կուսակցությունները հաղթել են նաեւ եվրոպական ընտրություններում: Լիբերալ կուսակցությունները հաջողությամբ հանդես եկան Սլովակիայում:


Շատ երկրներում հաջողություններ են գրանցել էկոլոգիական ուղղության կուսակցությունները՝ Մեծ Բրիտանիայում Կնաչների կուսակցությունը, սակայն դա նաեւ կապված է Brexit-ի հետ: Գերմանիայում Կանաչները վերցրել են իշխող ուժերի ձայները եւ երկրորդ տեղում են: Կանաչները երրորդ տեղում են Ֆրանսիայում:


Աջ-պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը չորրորդ տեղում է՝ բարելավելով իր դիրքերը 2014 թ-ի համեմատ՝ 7,1%-ից մինչեւ 10,8%:


Դատելով Եվրախորհրդարանի ընտրություններից արդյունքներից՝ փորձագետներն արձանագրում են աջ-պոպուլիստական ուժերի եւ կանաչների ազդեցության էական ընդլայնում: Հատկապես աջ-պոպուլիստներրի հզորացումը Եվրամիության հզորագույն պետություններում ցույց է տալիս եվրասկեպտիկ տրամադրությունների ընդլայնումը: Իսկ սա ուղղակիորեն ի ցույց է դնում Եվրամիությունունում ֆրագմենտացիոն միտումների խորացումը:


Հատկանշական է, որ համաձայն վերջերս անցկացված հարցումների, եվրոպացիների մեծամասնությունը չի բացառում առաջիկա 20 տարիներին ԵՄ փլուզումը:


Եվրոպացիների ավելի քան կեսը կարծում է, որ Եվրոպական միությունը, որում ներկայումս ընդգրկված է 28 երկիր (միությունից հեռացող Մեծ Բրիտանիայի հետ միասին), հավանական է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում, կփլուզվի: Այս մասին վկայում է YouGov միջազգային սոցիոլոգիական ծառայության հասարակական կարծիքի հարցումը, հաղորդել էր The Guardian-ը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47446

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel