Հարավային գազային միջանցքի հզորությունները կարող են ավելացվել Ադրբեջանից, Թուրքմենստանից և Միջերկրական ծովի արևելքի գազով: Այդ մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մանիշա Սինգհը:
Նա նշել է, որ առկա է մեծ ներուժ, որպեսզի Հարավային գազային միջանցքով լրացուցիչ տարանցվի նաև ադրբեջանական, թուրքմենական և Միջերկրական ծովի գազը:
Ըստ նրա, ԱՄՆ-ն աջակցում է այդ էներգետիկ նախագծերին, որոնց վստահելի ելք են ապահովում դեպի այդ ռեսուրսները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47382