Հրաժարականների օր. Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս հեռացավ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:


Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:


Նշենք, որ Արզուման Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է, ով հրաժարականի դիմում էր ներկայացրել այսօր ավելի վաղ։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47373