Նախօրեին Facebook-ի օգտատերերից մեկը տեղեկություն էր հրապարակել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այլևս Արցախում չի ծառայում, նրան տեղափոխել են Երևան:
Օգտատերերն այս հանգամանքը պայմանավորել էր առաջիկայում սպասվող ռազմական իրավիճակով, որից ապահովագրելու համար էլ վարչապետն իր որդուն բերել է Հայաստան։
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ըստ էության, ոչ հերքել, ոչ հաստատել է փաստը՝ նշելով, որ զինվորները միշտ էլ տեղափոխվում են ծառայության ընթացքում տարբեր շրջաններ.
«Մեր զինվորները տարբեր դասընթացների, հավաքների համար կարող են տարբեր տեղեր տեղափոխվել։ Ամեն ինչ չէ, որ պետք է մեկնաբանվի»,- հայտնել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47338