Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ադրբեջանցի նախարար Զաքիր Հասանովը, հայտնվելով առաջնագծում հայ զինվորականների նշանառության տակ, փախուստի է դիմել:
«Արմեն Գրիգորյանի կողմից հնչեցված անմիտ մտքերը ծիծաղելի են և ապացուցում են նրա դիլետանտությունը ռազմական գործում», — ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:
Բաքվումնաև հայտարարել են, որ «Ադրբեջանի ոչ միայն բոլոր օկուպացված տարածքները, այլև Հայաստանի ողջ տարածքը գտնվում է ադրբեջանական բանակի հսկողության ներքո»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47332