Ամերիկյան արտաքին քաղաքական ուղեգծի վրա ազդեցության համար կատաղի մրցակցություն է առաջացել պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի միջև:
Նրանց միջև լարվածությունն աճում է Իրանի, ԿԺԴՀ-ի և Վենեսուելայի հետ Վաշինգթոնի խնդիրների ֆոնին: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության աղբյուրներից մեկի մոտ տպավորություն է ստեղծվել, թե «Ջոն Բոլթոնն իրեն պետքարտուղար է ներկայացնում» և չափազանց հաճախ է դիմում Twitter-ին՝ նշելու իր դիրքորոշումն արտաքին քաղաքականության այս կամ այն հրատապ թեմայի վերաբերյալ: Պոմպեոյի և Բոլթոնի միջև լարվածությունը դրսևորվում է Սպիտակ տանը կից ազգային անվտագնության խորհրդի խորհրդակցություններում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47314