Վրաստանի պաշտպանության նախարարն ողջունել է երկրում ամերիկյան ռազմակայանների տեղակայումը

Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հայտարարել է, որ Վրաստանն աննախադեպ եւ համապարփակ համագործակցություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, հատկապես ռազմական ոլորտում:


Մի քանի շաբաթ առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում հայտարարել էր, որ «ինքը հանձնարարելի չի համարում» ամերիկյան ռազմակայանների կառուցումը Վրաստանում:
Պաշտպանության նախարարը ձեռնպահ է մնացել նախագահի դիրքորոշման գնահատումից եւ նշել է, որ հեռանկարում ինքը միայն ողջունում է ամերիկյան ռազմակայանների գոյությունը Վրաստանում:


Պաշտպանության նախարարի խոսքով՝ տարեվերջին Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կստորագրվի եռամյա շրջանակային համաձայնագիր, որն էլ ավելի կխորացնի ռազմական համագործակցությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47309