Կառավարության շենքի դիմաց շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց են անում՝ պահանջելով Բարձրագույն դատական խորհրդի լուծարումն ու ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։
Ավելի ուշ նրանք իրենց պահանջների վանկարկումներով շարժվեցին դեպի ԲԴԽ, որ արգելափակեն խորհրդի մուտքերն ու ելքերը։
Նշենք, որ վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչերից հետո օրակարգային հարց է դարձել, թե պատրաստվում է, արդյոք, Գագիկ Հարությունյանը հրաժարական տալ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47304